Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է Սեուլում ՌԴ դեսպանին. Պատճառը Հյուսիսային Կորեայի հետ կնքած պայմանագիրն է

Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ն կանչել է Սեուլում ՌԴ դեսպան Գեորգի Զինովևին և իր բողոքն արտահայտել նրան՝ կապված Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի կնքման հետ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը:


Ռուսաստանի դեսպանատունը դեռևս չի մեկնաբանել սա։


Գործակալության տվյալներով՝ Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Կիմ Հոն Գյունը Ռուսաստանի դեսպանին է փոխանցել հարավկորեական կառավարության դիրքորոշումը պայմանագրի վերաբերյալ։ Գործակալությունը ենթադրում է, որ Կիմ Հոն Գյունը հայտնել է նաև Հարավային Կորեայի իշխանությունների ձեռնարկած միջոցների մասին։


Սեուլը երեկ հայտարարել է, որ կընդլայնի Ռուսաստան մատակարարումների արտահանման վերահսկողության իր ցուցակը և պատժամիջոցներ կսահմանի անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք մասնակցում են զենքի և նավթի առևտրին: